«Հայկական Ժամանակ». Մահացել է Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննիչը
Հայկական Մամուլ
Երեկ՝ կեսգիշերն անց Գյումրիում ավտովթարի է ենթարկվել և հիվանդանոցի ճանապարհին մահացել Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի սպանության գործը քննող քննչական խմբի անդամ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը:
Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ 01.00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել քննիչ Բեյբությանին և, թողնելով անօգնական, դիմել փախուստի: Կարճ ժամանակում Գյումրիի ոստիկանները հայտնաբերել են փախուստի դիմած «Վազ 21011» մակնիշի «45UO132» համարանիշի ավտոմեքենան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ