«Չորրորդ ինքնիշխանություն». «Ժառանգության» հերթական պայթյունը
Հայկական Մամուլ
Այն, որ «Ժառանգության» համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում են հայտնվել իշխանությունների հետ մինչև օրս ջերմագին հարաբերությունների մեջ գտնվող Իզաբելլա Աբգարյանն ու Թևան Պողոսյանը, կարելի է ասել՝ սա առաջին մեսիջն էր հանրությանը, որ ի դեմս «Ժառանգության», իշխանությունը խաղի մեջ է մտցնում իր նոր «հաճախորդներին»: Ի վերջո, բոլոր մյուս «հաճախորդներն» այլևս ժամկետանց են և դրանով պայմանավորված՝ վերջիններիս օգտակար գործողության գործակիցը գրեթե զրոյական է:
«ՉԻ»-ն ավելացնում է, որ Իզաբելլա Աբգարյանը Սերժ Սարգսյանի աշխատակազմին կից Տեղեկատվության վարչության դե յուրե աշխատակիցն է, իսկ Թևան Պողոսյանը սերտ հարաբերությունների մեջ է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Իշխանությունները նախապես ծրագրել էին «Ժառանգության»՝ «հաճախորդ» լինելու հանգամանքը չբացահայտել այս ընտրությունների ընթացքում, սակայն դեպքերն այլ կերպ ընթացան, կամ ամեն ինչ շատ արագ զարգացավ: Քառյակ ուժերի՝ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և գործուղված «Ժառանգության» միասնական շտաբի հանդեպ վախն այնքան մեծ է եղել, որ իշխանության ծրագրերը փոխվել են, ու ժառանգական ականը սահմանված ժամկետից շուտ է պայթել:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի արարքին՝ շտաբի նիստը լքելը, դիպուկ բնութագրում է տվել.
«Մեր շարքերը բյուրեղանում են»:
Ի դեպ, քաղաքական գործընթացների ամենահպանցիկ «մոնիտորինգն» անգամ վկայում է, որ չի եղել մի դեպք, երբ Րաֆֆին իր որևէ պայմանավորվածություն հարգի և «չքցի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ