«Հայկական Ժամանակ». Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է
Հայկական Մամուլ
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը մի քանի օր առաջ հանդիպել է Աժ ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար բարոնուհի Էմմա Նիքոլսոնի հետ և հեռանալուց՝ նրա սենյակում է թողել տուփով կոնյակ:
Այս մասին թերթի թղթակցի հետ զրույցում պատմել է ինքը՝ Նիքոլսոնը: Ըստ նրա, ՀՀ դեսպանը մի քանի օր առաջ այցելել է Մեծ Բրիտանիայի իր գրասենյակ և հեռանալիս սեղանին թողել մի տուփ՝ պնդելով, որ դա բարոնուհու համար է և չի ցանկացել ետ տանել: Նրա գնալուց հետո բարոնուհին, բացելով տուփը, տեսել է, որ դրա մեջ կոնյակ է: Իսկ քանի որ Մեծ Բրիտանիայի օրենքները պաշտոնյաներին խստորեն արգելում են ցանկացած տեսակի նվեր ստանալ, բարոնուհին կոնյակը նվիրել իր բարեգործական կազմակերպություններից մեկին: Այս պատմությունը նա պատմել է, երբ թերթի թղթակիցը հետաքրքրվել էր՝ ԵԽԽՎ-ն կարո՞ղ է վերահսկել, որ իր դիտորդների շրջանում կոռուպցիոն երեույթներ չդրսևորվեն: 2008-ի նախագահական ընտրություններից հետո մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ միջազգային դիտորդները Հայաստանից թանկարժեք նվերներով են հեռացել:
«Դա շատ լուրջ խնդիր է: Այժմ 2008-ը չէ, այժմ 2012-ն է»,- պատասխանել է բարոնուհին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ