«Ժողովուրդ». Հորդորում են, որ աշխատեն ՍԱՍ-ի Արտակի համար
Հայկական Մամուլ
Ինչպես հայտնի է, թիվ 4 ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու, «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը վաճառել է ամուսնու հարազատներին պատկանող բնակարանը, որպեսզի քարոզարշավ իրականացնի: Նրա խոսքով' գովազդային պաստառներ, բուկլետների, շտաբների վարձակալման համար բավականին մեծ գումարներ են պետք: Սակայն թեկնածուն անհանգստացած է անհավասար պայքարից:
«Իշխանությունները թափանցիկ, բաց ընտրություններից են խոսում, բայց նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգում է Արաբկիրի գործարաններին, պաշտոնյաներին, հորդորում, որ աշխատեն ՍԱՍ-ի Արտակի համար»,- Ժողովուրդի հետ զրույցում ասել է Սաթիկ Սեյրանյանը: Նրա կարծիքով' հավասար պայմաններ պետք է լինեն, այլ ոչ թե վերևից պարտադրվի մարդկանց կամքը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը Վազգեն Սարգսյանն է, որը ՀՀԿ համասնական ընտրացուցակի 44 համարն է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ