ՄԱԿ-ի 200 դիտորդներ կուսումնասիրեն Սիրիայում տիրող իրավիճակը
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը լրագրողներին հայտարարել է, որ կազմակերպությունը մտադիր է 200 դիտորդ ուղարկել Սիրիա՝ հրադադարի ռեժիմի գործընթացն ինտենսիվորեն ուսումնասիրելու նպատակով, հաղորդում է BBC–ն։
Ըստ Գլխավոր քարտուղարի՝ 30 հոգանոց առաջին դիտորդական խումբը Դամասկոս կժամանի մինչև ապրիլի 16–ը։ Ապրիլի 13-ին կայանալիք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կշարունակվեն Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկումները։
Բան Կի Մունը հայտարարել է, որ հնարավոր է Անվտանգության խորհրդին հաջողվի փոխել «աշխարհի թերահավատ վերաբերմունքը» Մերձավոր Արևելքի խնդրի կարգավորման հանդեպ։


















































Ամենադիտված
Ընտանիք․ Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսինը նոր լուսանկար է հրապարակել (Լուսանկար)