Արթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները TRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան 27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը 

Բաց նամակ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահին

Հասարակություն

Բաց նամակ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին`

«Դեռեւս փետրվար ամսին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» հասարակական կազմակերպություննները Ձեզ դիմում էին ներկայացրել' խնդրելով սահմանադրական դատարանի շրջանակներում կազմակերպել գիտական քննարկում էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ստացած որոշ հիմնախնդիրների վերաբերյալ: Նշենք նաեւ, որ այդ խնդիրներն ուղղակիորեն առնչվում են սահմանադրական դատարանի գործունեության, իշխանության բոլոր երեք ճյուղերի կողմից սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ իրականացման հիմնախնդիրներին:

Ուղարկված դիմումում վեր են հանվել Սահմանադրական դատարանի գործունեության հետ անմիջականորեն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, որոնք իրավակիրառական պրակտիկայում երկակի են մեկնաբանվում: Հետեւապես, միջազգային պայմանագրերի դրույթները ճիշտ ընկալելու եւ միանշանակ մեկնաբանելու համար սահմանադրական դատարանը պետք է ձեռնարկի իրավիճակից թելադրվող քայլեր: Խոսքը, ի թիվս այլոց, վերաբերում է ՍԴՈ-269 որոշմամբ «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայում (հետայսու' Օրհուսի կոնվենցիա) ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը, ինչպես նաեւ ՍԴՈ-906 որոշմամբ "actio popularis" ինստիտուտի կիրառման վերաբերյալ իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությանը:

Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ սահմանադրական դատարանը կարեւոր հաստատություն է երկրում ժողովրդավարության, սահմանադրականության եւ իրավունքի գերակայության ձեւավորման ու ամրապնդման համար: Միեւնույն ժամանակ, սակայն, Ձեզ հորդորում ենք պատվախնդիր կեցվածք դրսեւորել սահմանադրական դատարանի որոշումներն իրապես կյանքի կոչելու' Դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակը պահպանելու համար, այլապես սահմանադրական արդարադատության ինստիտուտը դառնում է առարկայազուրկ, ձեւական եզրույթ:

Բազմաթիվ են օրինակները, երբ դատական պրակտիկայում սահմանադրական դատարանի որոշումները մեկնաբանվում են կամայականորեն' արժեզրկելով Դատարանի դերը եւ իմաստազրկելով Դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը: Այսպիսի պայմաններում սահմանադրական դատարանի գործունեությունը դառնում է խիստ անարդյունավետ, իսկ դատական համակարգի բարձրագույն ատյանների' վճռաբեկ եւ սահմանադրական դատարանների անահամաձայնեցված գործողությունները ստեղծում են զավեշտալի իրավիճակ' անլրջացնելով արդարադատության ամբողջ համակարգը եւ հանգեցնելով ինչպես իրավակարգի, այնպես էլ ազգային անվտանգության լուրջ խնդիրների:

Մենք ըմբռնումով ենք մոտենում այն հարցին, որ սահմանադրական դատարանը չունի իր որոշումները մեկնաբանելու կամ պարզաբանելու' օրենքով սահմանված լիազորություն, սակայն Դատարանը միշտ կարող է հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ իր որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումը մեկնաբանել հանրային քննարկումների, գիտաժողովների միջոցով: Այդպիսի մեկնաբանությունները գուցե եւ չունեն պարտադիր իրավական ուժ, սակայն էապես կարող են նպաստել կոնկրետ խնդիրների շուրջ փաստարկման բազա ձեւավորելու, Դատարանի իրավական դիրքորոշումը ներպետական եւ միջազգային կառույցների առջեւ բարձրացնելու համար, ինչն, անկասկած, մեծ ազդեցություն կունենա հիմնախնդրի լուծման, ինչպես նաեւ իրավունքի գերակայության դոկտրինի գործնականում ձեւավորման եւ կայացման համար:

Սահմանադրական դատարանի գործունեության եւ դերի նկատմամբ հասարակության ընդգծված հետաքրքրության պայմաններում անհասկանալի է, թե ինչու սահմանադրական դատարանի նախագահը մինչ օրս չի արձագանքում մեր շատ կոնկրետ առաջարկներին' էկոլոգիական իրավահարաբերություններին առնչվող եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող հիմնահարցերի շուրջ քննարկում ծավալելու, այդ առնչությամբ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների պարզաբանման նպատակով: Այդպիսի քննարկումը հենց սահմանադրական դատարանի համար հանդիսանում է մի պատեհություն հանրությանը ներկայացնելու իր ծանրակշիռ դերը եւ գործուն շահագրգռվածությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, սահմանադրականության հաստատման գործում եւ հավաստել, որ Դատարանն իսկապես ինքնուրույն եւ պետության համար անհրաժեշտ հաստատություն է եւ ոչ թե օրենսդիր, գործադիր մարմինների եւ դատական ատյանների անօրինական գործողությունները լեգիտիմացնող ձեւական կառույց:

Ակնկալում ենք սեղմ ժամկետներում ստանալ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի արձագանքը ներկայացված դիմումի վերաբերյալ, այլապես հասարակությունը ստիպված է լինելու արձանագրել Սահմանադրությամբ նախատեսված հերթական մարմնի' սահմանադրական դատարանի, դեկլարատիվ լինելու փաստը, որի որոշումները չունեն բովանդակային իրավական արժեք իսկ արտահայտած իրավական դիրքորոշումները' իրավաբանական ուժ»:

«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնության
իրավական հարցերով աշխատանքային խումբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ին
Ամենադիտված