Կոմունիստները միասնական շտաբի մասին տեղեկացել են հեռուստատեսությունից
Հասարակություն
Երեկ՝ Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն էր ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Վերջինս անդրադարձ կատարեց այն հարցին, թե ինչո՞ւ կոմկուսը չի ստորագրել ընտրակեղծիքների դեմ պայքարելու նախաձեռնության տակ. «Դրա կարիքը շատ կա, ոչ միայն այդտեղ, այլ յուրաքանչյուր ընտանիքում պետք է ստեղծել շտաբ, որը կհսկի ընտրությունների ընթացքը, թեկուզ հենց իր ընտանիքի անդամների շրջակայքում, որովհետև այսօր ինչ ասես, որ չեն տալիս ժողովրդին՝ նախընտրական կաշառքը և այլն: Կոմկուսը չի միացել հետևյալ հարցում, որովհետև մենք տեղեկացել ենք դրա մասին միայն հեռուստատեսությունից»:
Թովմասյանի կարծիքով նախաձեռնության մասին նախապես պետք է տեղեկացվեին բոլոր այն կուսակցությունները, որոնք մասնակցում են խորհրդարանական ընտրություններին, որպեսզի իրենք ծանոթ լինեին արվող առաջարկներին՝ քննարկում կազմակերպելու համար: «Եվ այսօր էլ ես տեսնում եմ, որ այդ շտաբի կազմը բավականին կասկածելի է: Իսկ խորհրդարանական նախաձեռնած շտաբին մեր ներկայացուցիչը մասնակցում է և արդեն երկու նիստի եղել է: Այնտեղից մեզ պատշաճ հրավիրել են՝ մի քանի օր առաջ զգուշացնելով», - նշեց Ռուբեն Թովմասյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը