Բակո Սահակյանը ընդունել է Լևոն Մկրտչյանին և Կիրո Մանոյանին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 13-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի ու Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանին:
Երկրի ղեկավարը ողջունել է Ստեփանակերտում «Հայի դատի հիմնախնդիրները և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները» թեմայով միջոցառման անցկացումը՝ այն համարելով կարևոր թե ներքին և թե արտաքին քաղաքական տեսանկյունից:
ԼՂՀ նախագահի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի խորհրդատու Գեորգի Պետրոսյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան