ԱԺ փոխնախագահը մնաց առանց մրցակցի
Հասարակություն
Շիրակի մարզի թիվ 35 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Հայկ Սուլթանյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այս մասին Լուրեր.com-ին հայտնեցին Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի մամուլի բաժնից:
Հայկ Սուլթանյանը ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի դեմ առաջադրված միակ թեկնածուն էր: ԱԺ փոխնախագահն այժմ մնաց առանց մրցակցի:
Հիշեցնենք նաև, որ Հայկ Սուլթանյանը Բալասանյանների ընտանիքին պատկանող Գյումրիի գարեջրի գործարանի լաբորատորիայի վարիչն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը