Սիրիայում բախումները վերսկսվել են
Ադրբեջան
Նոր բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ընդդիմադիր ապստամբների և բանակային ստորաբաժանումների միջև՝ Սիրիայի և Թուրքիայի սահմանին գտնվող Հիլբեթ ալ–Ջոս ավանում, հաղորդում է BBC–ն։
Չնայած նախօրեին հայտարարված հրադադարի՝ սիրիական լրատվամիջոցները հաղորդում են, որ պարբերաբար բռնությունները շարունակվում են։
Հրադադարը հայտարարելուց մեկ օր անց, ըստ տարբեր աղբյուրների, 15-ից 20 մարդ է զոհվել ընդդիմության և կառավարական զորքերի բախումների հետևանքով։
Հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Սիրիայի արևելքում գտնվող Դեր Զորում, որն առաջին խաղաղ բողոքի ակցիան է վերջին վեց ամիսների ընթացքում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)