Մենակ թե կոտրե՛նք, փշրե՛նք, քննադատե՛նք. Գալուստ Սահակյան
Հասարակություն
«Ե՛վ դրական, և´բացասական գործընթացների համար պատասխանատու է կոալիցիան»,-այս մասին այսօր ԱԺ հերթական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը, և հավելեց, որ երբ մեկը մի բան է ասում, մեկը մի այլ բան, վերջում չկատարված գործերը վերագրում են Հանրապետականին:
Սահակյանի կարծիքով շատ հետաքրքիր իրավիճակ է այս պահին, որովհետև կանանց միամսյակի հետ խառնվել է նաև ապրիլի 1-ի միամսյակը, որն էլ ավելի առաջնային է դարձել:
«Ով ինչից ասես խոսում է, ով ինչ ասես մտածում է, մարդիկ մոռացել են իրենց դիրքերը՝ ո՞վ է, ինչպիսի՞ն է, ի՞նչ փոխհարաբերություններ են եղել: Մենակ թե կոտրե՛նք, փշրե՛նք, քննադատե՛նք...»,-ասաց Սահակյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը