Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորումը փորձում է տեղափոխել ՆԱՏՕ
Ադրբեջան
Ադրբեջանը ողջունել է ԼՂ հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը, որն իր արտացոլումն է գտել Դաշնության Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունված արձանագրությունում, հաղորդում է 1news.az–ը։
Այդ մասին Բաքվում՝ «ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովի կարևորությունը. եվրաատլանտիկ գործընկերության համար նոր հնարավորություններ» թեմայով միջազգային խորհրդաժողովում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար Ռամիզ Նաջաֆովը։
«Մենք հուսով ենք, որ այս տարվա մայիսին՝ ՆԱՏՕ-ի Չիկագոյի գագաթնաժողովում այդ դիրքորոշումը կգտնի իր արտացոլումը փաստաթղթերում ու որոշումներում, որոնք կընդունվեն այդ կարևոր միջոցառման արդյունքներով»,- նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
Միջազգային խորհրդաժողովը կանցկացվի ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովի նախաշեմին ընթացիկ տարվա մայիսին՝ Չիկագոյում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)