Լավ չէ, որ պառլամենտը պետք է նորից լցված լինի մեր հարգարժան «աղքատ գործարարներով». Արծվիկ Մինասյան
Հասարակություն
ԱԺ ճեպազրույցի ընթացքում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք պատրաստ են ցանկացած քաղաքական ուժի հետ բանավիճել և ապացուցել իրենց ծրագրերի ճշմարտացիությունը: Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ ԱԺ խորհրդարանական ընտրություններին միակ քաղաքական ուժը, որը ներկայանում է այս ընտրություններին կոնկրետ, հստակ ուղղորդված ծրագրով, դա «Դաշնակցությունն» է:
«Եկել է հաշվետվություններ տալու ժամանակը: Իշխանական քաղաքական ուժերը հիմա խոստումներ են տալիս տարբեր ձևերով և տարբեր քաղցրավենիքներով հագեցած: Բայց եկեք չմոռանանք, որ նրանք իրենց այն ժամանակվա տված նախընտրական խոստումները չեն կատարել: Հիմա էլ այդ ուժերը խուսափում են թվային տեսքով խոստումներ տալուց, բայց բարձրագոչ բառեր են հնչեցնում»-ասաց Մինասյանը:
«ՀՅԴ-ն իր թեկնածուների համար է փող փոխանցում: Ավելին, երբ որ պառլամենտը պետք է նորից լցված լինի մեր հարգարժան «աղքատ գործարարներով», կարծում եմ դա լավ չէ»,-նշել է Մինասյանը և հավելել, որ իրենք բազմազավակության համար ունեն կարևոր դրույթ նախընտրական պլատֆորմում, և եթե բոլոր բազմազավակները, ովքեր կհիմնավորեն, որ իրենք ունեն բնակարանի կարիք և հինգ ու ավելի երեխա, իրենք ՀՅԴ իշխանության օրոք նրանց կհատկացնեն ամեն մի երեխայի հաշվով միջինը 60 հազար դրամ և բնակարան:
Մասնավոապես անդրադառնալով բազմազավակ Սամվել Ալեքսանյանին Մինասյանը նշեց, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը պատրաստ է իշխանության գալու դեպքում բնակարան և գումար հատկացնել Սամվել Ալեքսանյանին, եթե նա հիմնավորի, որ ունի դրա կարիքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը