Վանում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիա
Վանում տեղի է ունեցել երկրաշարժ 4,5 բալ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մակերևույթից 13,96 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է տարբեր բնակավայրերում և խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում: Երկրակեղևի ցնցումներից որևէ տեսակի մարդկային կամ նյութական վնասներ չեն եղել: Առաջին ցնցումից ութ րոպե հետո գրանցվել է նաև երկրորդը, որն ունեցել է 3,2 բալ ուժգնություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)