«Ժառանգություն»-ը առաջարկում է 80 հազար դրամ նվազագույն և 200 հազար դրամ միջին աշխատավարձ
Հասարակություն
Այսօր «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» դաշինքը շարունակում է իր նախընտրական այցերը ՀՀ մարզեր: Նրանք շրջայց են կատարելու Արագածոտնի մարզում: Այստեղ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ապարանում:
«Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախագահները, կուսակցությունների մի քանի անդամների հետ ծաղիկներ դրեցին Բաշ-Ապարանի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի մոտ:
Րաֆֆի Հովհաննիսյանը իր խոսքում նշեց, որ «Ժառանգություն»-ը գալիս է, որպեսզի հայ մարդն ապրի արժանապատիվ, որ նվազագույն աշխատավարձը լինի 80 հազար, իսկ միջին աշխատավարձը՝ 200 հազար, որ արտասահմանյան ներդրումները տարեկան լինեն նվազագույնը 1,5 միլիարդ:
ԱԺ «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն էլ իր խոսքում նշեց, որ այսօր տրվող կենսաթոշակները, շատ չնչին են այն աշխատանքի դիմաց, որը ժամանակին կատարել են մեր պապերն ու տատիկները:
«Մենք ասում ենք՝ ստվերը դուրս ենք բերելու, որովհետև Հայաստանում ստվեր չկա՝ Հայաստանում ստվերն ամենաարևոտ տեղում է գտնվում»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը