Ընտրություններից հետո թշնամությունը մի գրամ անգամ ավելացած չպետք է լինի. Սերժ Սարգսյան
Հասարակություն
Այսօր Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Արարատի մարզում: ՀՀԿ առաջնորդն արդեն իսկ ներկա է գտնվել Արարատի մարզի մի քանի գյուղերում և քաղաքներում: Նախագահը հանդիպման ժամանակ ընտրողներին կոչ է արել ընտրությունների պատճառով թշնամանքը չավելացնել, հանդուրժողականություն ցուցաբերել միմյանց հանդեպ, չթշնամանալ ընտրությունների ընթացքում և ընտրություններից հետո: Հանդիպումներից մեկի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է. «Մայիսի 6-ից հետո գալու է մայիսի 7-ը, 8-ը, 9-ը և ընտրություններից հետո թշնամությունը մի գրամ անգամ ավելացած չպետք է լինի: Պետք է կարողանանք ազատ, արդատ, թափանցիկ ընտրություններով ընտրել քաղաքական այն ուժին, որն ի վիճակի է մեր երկիրն առաջ տանել»։
Իր ելույթների ժամանակ նախագահը շատ խոստումներ չի տվել, նշել է միայն, որ ընտրություններում ժողովրդի ձայնից շատ բան է կախված. «Դուք մտնելու եք քվեախցիկ և ընտրելու եք այն քաղաքական ուժին, ով պետք է զարգացնի մեր երկիրը: Ես ձեզ կոչ եմ անում դա անել խղճով, որպեսզի մայիսի 7-ին և 8-ին դուք չփոշմանեք: Ցանկանում եմ, որ ընտրությունների արդյունքում ժողովուրդն իրեն հպարտ զգա»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը