27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխում Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ են Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն Այվազյան Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում 

«Ժառանգություն»–ն անընդունելի է համարում ազատ եւ արդար ընտրությունների համար պայքարի նմանակումը

Հասարակություն

«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբից Լուրեր.com-ին հայտնում են հետևյալը. 

«Լինելով ազատ ու արդար ընտրությունների հետեւողական ջատագով, կարեւորելով օրինական ընտրություններ անցկացնելու հարցում անկեղծ համագործակցությունը եւ գիտակցելով նշված նպատակին հասնելու ճանապարհին ցանկացած շահագրգիռ ուժի կողմից ներկայացվող առաջարկների քննարկման անհրաժեշտությունը, «Ժառանգության» նախընտրական շտաբն արձանագրում է, որ այս պահի դրությամբ ասպարեզ են բերվել օրինական ընտրությունների անցկացմանը միտված կամ առնվազն դրա մասին հռչակող նմանատիպ համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ երեք առաջարկներ՝ Քաղաքագետների միության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անդամ Հմայակ Հովհաննիսյանի, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ նախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Նիկոյանի հեղինակությամբ:

Վերջինիս առաջարկի կապակցությամբ մենք ստիպված ենք փաստել, որ նախօրեին, երբ պարզվեց, որ ԱԺ լիագումար նիստին ներկա է ընդամենը 5 պատգամավոր, ընդ որում՝ մեծամասնությունը «Ժառանգություն» խմբակցությունից, չորրորդ գումարման Ազգային ժողովը ցույց տվեց իր անգործունակությունը, հետեւապես՝ ցանկացած նախաձեռնության իրագործելիության անհնարինությունը:

Մյուս երկու փաստաթղթերի առնչությամբ «Ժառանգության» նախընտրական շտաբը անառարկելի ճշմարտություն է համարում, որ դրանց իրագործումն ապահովելու կարեւոր պայմանը տվյալ փաստաթղթերի ոգուն եւ տառին հակասող մինչ այժմ ստորագրված քաղաքական փաստաթղթերի ստորադասումն է: Այդ իմաստով տարակուսանք է հարուցում մեր ներկայացրած կառուցողական առաջարկների մերժումը, այն է՝ փաստաթղթերը ստորագրել համապատասխան քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով, ինչպես նաեւ ներառել հատուկ կետ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում՝ քվեներ ստանալու ակնկալիքով բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Մենք խորին վրդովմունք ենք արտահայտում, որ քաղաքական որոշ ուժեր մի ձեռքով օրինական ընտրություններ անցկացնելու պարտավորություններ պարունակող փաստաթուղթ են ստորագրում կամ դրանք ստորագրելու պատրաստակամություն են հայտնում, իսկ մյուսով շարունակում են խախտել ազատ եւ արդար ընտրությունների ամենատարրական չափանիշները՝ տեղիք տալով բազմապիսի օրինախախտումների:

Մենք անընդունելի ենք համարում ազատ եւ արդար ընտրությունների համար պայքարի նմանակումը եւ դրանում «Ժառանգությանը» ներքաշելու ամեն մի փորձ: Մյուս կողմից՝ մենք չէինք ցանկանա մտածել, որ ներքաշվելով որեւէ իմիտացիոն գործընթացում, մինչեւ վերջերս ամբողջական իշխանափոխություն պահանջող կամ արմատական համարվող մեր ընդդիմադիր գործընկերներն ուրիշի «պետպատվերի» շրջանակներում փորձում են «բյուրեղացնել» մի նոր, սնամեջ, «օրինակարգության» պատրանք ստեղծող կոալիցիա:

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, «Ժառանգության» նախընտրական շտաբը հայտարարում է, որ մնում է իր տեսակետին եւ պատրաստ է միանալ ցանկացած ոչ ձեւական փաստաթղթի՝ լինի դա 9-ի, թե 4-ի ձեւաչափով, միայն հետեւյալ առաջարկների ընդունման դեպքում.

ա/ նմանատիպ նախաձեռնություններին կարող են մաս կազմել միայն այն քաղաքական ուժերը, որոնք ի սկզբանե չեն խախտում դրանցում ամրագրված դրույթները,
բ/ դրանք պետք է ստորագրվեն քաղաքական ուժերի առաջին դեմքերի մակարդակով՝ ամրագրված դրույթների կատարման համար թե անձնական եւ թե հավաքական պատասխանատվությունը որոշակիացնելու նպատակով,
գ/ փաստաթղթում պետք է ներառվեն պարզ ու շիտակ դրույթներ նախընտրական փուլում բացահայտ կամ քողարկված ընտրակաշառք բաժանելու, այդ թվում՝ կուսակցությունների կողմից քաղաքացիների անձնագրեր հավաքագրելու, քվեներ ստանալու դիմաց բարեգործություններ իրականացնելու անթույլատրելիության մասին:

Ամեն դեպքում մենք հաջողություն ենք մաղթում նախընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերին եւ լծվում մեր գործին՝ անելու այն, ինչ միշտ արել ենք մեր քաղաքական կենսագրության ընթացքում՝ ժողովրդի հետ միասին պայքարել ազատ ու արդար ընտրությունների, քաղաքացու յուրաքանչյուր քվեի համար: Մենք նաեւ պատրաստ ենք ընտրախախտումների վերաբերյալ մեր բոլոր փաստերն ու ապացույցները ներկայացնել ոչ միայն իրավապահ մարմիններին, այլեւ ցանկացած ձեւաչափով ստեղծված կառույցներին՝ անկախ պաշտոնապես դրանց միանալու կամ չմիանալու հանգամանքից:

Մենք վերահաստատում ենք մեր իրավունքը եւ հաստատակամությունը՝ մայիսի 7-ին հանդես գալու նախօրեին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատականով»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան
Ամենադիտված