Զե՞նք, թե՞ VERTU հեռախոս (տեսանյութ)
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավին մասնակցում է ոչ թե զենքով, այլ VERTU հեռախոսով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հերքեց, որ այսօր՝ ապրիլի 13-ին՝ էջմիածինցիների նախընտրական հանդիպմանը, երբ ԲՀԿ առաջնորդը ծնկի է եկել ու վերցրել մարդկանց նամակները, երեւացել է նրա ոսկեզօծ զենքը, ինչը ֆիքսել էր վերոհիշյալ լրատվական կայքի թղթակիցը։ «Խնդրում եմ պանիկայի մեջ չընկնել եւ ավելորդ բաներ չտարածել, դա եղել է ընդամենը VERTU ոսկեզօծ հեռախոս»,- ասաց Խաչիկ Գալստյանը։
Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր՝ ապրիլի 13-ին, Էջմիածնում ընտրարշավի ժամանակ ծնկի է իջել ժողովրդի առաջ: ԲՀԿ նախագահը էջմիածնիցներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ընտրություններին, ձայնը տալիս «խաթր, բարեկամ հաշվի չառնել», քվեարկել այն ուժի օգտին, ում հետ իրոք հույսեր են կապում։ Տեսանյութը տեղադրելուց հետո սոցցանցերում սկսվեց բուռն քննարկում, մասնավորապես՝ տեսանյութի 3-րդ րոպե 25 վայրկյանում, երբ Գագիկ Ծառուկյանը ծնկի էր իջել, երեւացել էր գոտկատեղին փակցված ոսկեզօծ մի բան, որը շատ նման էր զենքին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը