Կբացվի «CaIl out Art» ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդես
Գիտություն և Մշակույթ
Ս. թ. ապրիլ 16-ին՝ ժամը 17.00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի ցուցասրահում կբացվի «CaIl out Art» ժամանակակից գերմանական գոբելենի ցուցահանդեսը և կգործի մինչև ս. թ. ապրիլի 22-ը։
Գերմանիայի «Թալշտրասե» արվեստի միությունը կներկայացնի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի ժամանակակից արվեստագետների ավելի քան տասնհինգ մեծածավալ գոբելեններ:
Ցուցադրությունը հնարավորություն կընձեռի հայ հանդիսատեսին ծանոթանալու Գերմանիայի գոբելենագործության հին ավանդույթներին:
Ցուցահանդեսի բացմանը կմասնակցի տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԳԴՀ արտաքին գործերի պետնախարար տիկին Կորնելիա Փիփերը, ում այցին զուգընթաց էլ կներկայացվի ցուցադրությունը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում