Սերժ Սարգսյանը կոչ է անում քվեարկել ՀՅԴ թեկնածուի օգտին
Հասարակություն
Այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանն Արարատ քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ կոչ արեց արարատցիներին վստահել իրենց և մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ձայն տալ ՀՀԿ-ին, «որպեսզի սկսած գործը կարողանան շարունակել»:
«Մենք կարողանալու ենք կատարել մեր առջև դրված խնդիրները, իսկ հավատալ՝ չի նշանակում խաբվել: Շատերը կգան և կասեն, որ մի քանի ամսում երկիրը շատ լավ կսկսի ապրել, սակայն այդ խոստումներին հավատալ պետք չէ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Հատկանշական է, որ Ավշարում Սարգսյանը կոչ է արել ընտրել պատգամավորության թեկնածու Արայիկ Գրիգորյանին, ում առաջադրել է ՀՅԴ-ն:
«Տարօրինակ երեւույթ մի համարեք: Մենք հանդուրժողականության եւ քաղաքակիրթ երկխոսության կողմնակից ենք եւ շատ կարեւոր խնդիրներ փորձում ենք լուծել' միավորելով շատերի ջանքները: Եթե Արայիկը Հանրապետական չէ, դա ոչինչ չի նշանակում», - հայտարարեց ՀՀԿ նախագահը:
Նշենք, որ մինչ ելույթ ունենալը Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Սպարապետի հիշատակին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը