Ցանկացած ուժի իրական պատկերը կերևա ընտրություններից հետո. Վահագն Խաչատրյան
Հասարակություն
Այսօր տեղի ունեցավ ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանի բանավեճը, որն ավելի շատ զրույց էր հիշեցնում, քանի որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանն ու անկուսակցական Գագիկ Պետրոսյանը չէին մասնակցել բանավեճին: Նշենք, որ այս չորս թեկնածուներն իրենց թեկնածությունն են առաջադրել թիվ 8 ընտրատեղամասում:
Հարցին, թե ինչու է իշխող կուսակցությունը խուսափում բանավեճերից, Խաչատրյանը պատասխանեց. «Ասելիք չունեն: Պատասխան պետք է տան իրենց չիրականացրած խոստումների համար: Կոալիցիայում ՀՀԿ-ն մենակ է մնացել, մյուսները չեն ուզում պատասխան տալ»:
Բանավիճող երկու կողմերն էլ նշեցին, որ ընտրությունների արդար անցկացման հարցում համագործակցության եզրեր ու համատեղ անելիքներ շատ ունեն: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք երկու ընդդիմադիր թեկնածուները չեն խանգարի միմյանց, Վահագն Խաչատրյանը ասաց.
«Համոզված չեմ, որ մեր էլեկտորատը նույնն է: Կարծում եմ՝ չենք խանգարի: Շատ պարզ է, որ իշխանությունը պետք է առճակատման տանի, սակայն ընդդիմությունը կիսված չէ, իշխանությունն է կիսված»:
Վերջերս ձևավորված ընտրությունների վերահսկման միասնական շտաբին երեք ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ միացել էր նաև «Բարգավաճ Հայաստանը»: Խաչատրյանի խոսքով՝ ԲՀԿ-ի անկեղծությանը կասկածելու տեղիք չկա:
«Հիմք չունենք չհավատալու ԲՀԿ-ի անկեղծությանը: Բայց ավելի հստակ ցանկացած ուժի իրական պատկերը կերևա ընտրություններից հետո»,- նշեց Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը