Անելու ենք ամեն բան, որ ոչ մի ձայն չտրվի այս հանցավոր իշխանությանը. Արման Մուսինյան
Հասարակություն
«Մենք մեր քարոզարշավից գոհ ենք, ընթանում ենք ըստ սահմանված գրաֆիկի և արդեն տեղի ունեցած երկու մարզային այցելություններն, ըստ էության, բավարարում են մեր ակնկալիքները», - այսօր Արմռադիոյի եթերում ասաց ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը:
Վերջինս նշեց, որ քարոզարշավը երկու հարթություն ունի՝ այն, ինչ իրենք են անում և երկրոդը՝ թե ընդհանուր առմամբ ինչպես է ընթանում ընտրական գործընթացը:
«Ընտրական գործընթացի հետ կապված մենք շատ լուրջ վերապահումներ ունենք՝ դրա օրինական ընթացքի առումով: Շատ մեծ աղմուկ է հանել ընտրացուցակների հարցը, որը, մեղմ ասած, շատ թերի վիճակում է, իսկ եթե ավելի պրագմատիկ գնահատական տանք՝ դրանք հանցավոր անփութության արդյունքում ստեղծված ընտրական ցուցակներ են: Երկորդ՝ քարոզչական հավասար պայմանների առումով նույնպես լուրջ խնդիրներ կան, և մենք ամեն օր առնչվում ենք դրան, բայց մենք մեր քարոզարշավը տանելու ենք, մենք վստահ ենք, որ հասարակության ծանրակշիռ հատվածը աջակցում է Հայ ազգային կոնգրեսին, նրա վարած քաղաքականությանը և նրա գործունեությանը, և մենք ամեն ինչ անելու ենք երկու ուղղությամբ. առաջինը՝ որ ստանանք առավելագույն ձայներ, որպեսզի կարողանանք վարչախմբին՝ ի դեմս Հանրապետական կուսկացության, զրկել ԱԺ-ում ունեցած վերահսկողությունից։ Եվ երկորդ՝ անելու ենք ամեն բան, որ ոչ մի ձայն չտրվի այս հանցավոր իշխանությանը», - նշեց Արման Մուսինյանը:
ՀԱԿ խոսնակը հավելեց, որ Հայաստանում իշխանության առանացքը նախագահի ինստիտուտն է:
«2008 թվականին Սերժ Սարգսյանը զավթել է այդ ինստիտուտը՝ չունենալով ժողովրդի վստահությունը, այն խլել է ժողովրդից ուժով, այդ իսկ պատճառով մեր հիմնական թիրախը Սերժ Սարգսյանն է, իսկ քանի որ Սերժ Սարգսյանը ղեկավարում է Հանրապետական կուսակցությունը, մեր թիրախը նաև Հանրապետական կուսակցությունն է, քանի որ դա այս վարչախմբի առանցքն է: Ինչ վերաբերում է կոալիցիայում գտնվող այլ ուժերին, այս պահի դրությամբ գոնե ԲՀԿ-ն գործում է կոալիցիայից անջատ, և կան նախադրյալներ մտածելու, որ ԲՀԿ-ն շահագրգռված է ընտրությունների օրինական ընթացքով և ազատ, արդար ընտրությունների անցկացմամբ։ Եթե դա այդպես է, ապա մենք կարծում ենք, որ համագործակցության դաշտ է բացվում՝ բացառելու համար Հանրապետական կուսակցության կողմից ընտրությունները կեղծելու փորձը», - նշեց Արման Մուսինյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը