ԲՀԿ-ի անդամակցությունը միասնական շտաբին տարօրինակ չեմ համարում. Վահագն Խաչատրյան (տեսանյութ)
Հասարակություն
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ իրենց համար որևէ նշանակություն չունի, թե միասնական շտաբ ձևավորելու փաստաթղթի տակ ով կստորագրի:
«Մեզ համար կարևորը աշխատանքն է, որովհետև գաղափարը պետք է իրականություն դառնա, իսկ իրականություն դառնալու համար լուրջ կազմակերպչական աշխատանքներ են պետք: Ոչ թե քաղաքական գնահատականներ տալու, այլ աշխատելու խնդիր կա: Ես չէի ուզի, որ տվյալ դեպքում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչը հեռանար, ես իրեն տեսնում եմ այս հարցում մեզ հետ համագործակցող: Ակնկալում եմ, որ միգուցե այդ հարցը կհարթվի»,- նշեց Խաչատրյանը:
Մեր այն հարցին, թե տարօրինակ չի՞ համարում, որ ԲՀԿ-ն միացել է միասնական շտաբին, Խաչատրյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ի մոտ հասունացել է այն գաղափարը, որ իրենք կարող են լինել առաջնային, ոչ թե երկրորդական ուժ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը