Թուրքիայի քաղաքացիները դժգոհ են խորհրդարանական ընտրությունների արդյունքներից
Թուրքիա
Թուրքիայի բնակչության մեծ մասը, համաձայն անցկացված սոցհարցման տվյալների, դժգոհ է երկրում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Սոցհարցում իրականացրած ANDY-AR կազմակերպության տվյալներով՝ մասնակիցների 67.4 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է արդյունքներից: Միաժամանակ, սոցհարցման արդյունքներով հայտնի է դարձել, որ նոր ընտրությունների անցկացման պարագայում իշխող «Արդարություն և զարգացում» ու քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունները կավելացնեին իրենց քվեները:
Թուրքիայում հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ստացել է ձայների 40,66 տոկոսը, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)' 25,13 տոկոսը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱԺԿ)' 16,45 տոկոսը, իսկ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ)' 12,96 տոկոսը: Ստացած ձայների արդյունքում թուրքական մեջլիսում ԱԶԿ-ն ստացել է 258 պատգամավորական մանդատ, ՀԺԿ-ն' 132, իսկ ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն' 80-ական մանդատ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)