Ռոմնիի կնոջը մեղադրել են երբևէ չաշխատելու համար
ԱՄՆ
ԱՄՆ–ի Դեմոկրատական կուսակցության քաղաքական ստրատեգ Հիլարի Ռոսենը ներողություն է խնդրել Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի կնոջից՝ վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար, հաղորդում է Fox News–ը։
Ռոսենը Էնն Ռոմնիին մեղադրել էր երբևէ չաշխատելու համար՝ հայտարարելով, որ նա իր կյանքում երբևէ չի աշխատել։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Էնն Ռոմնիին Ռոզենի կողմից հասցեագրված արտահայտությունը որակել է որպես անխոհեմ արտահայտություն՝ հայտարարելով, որ «ավելի դժվար աշխատանք չկա կնոջ համար, քան հինգ երեխա մեծացնել և դաստիարակելը»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)