«Չորրորդ ինքնիշխանություն». Իրար են «բախվել» ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական ակտիվիստները
Հայկական Մամուլ
Աջափնյակ համայնքի թիվ 6 ընտրատարածքում, ուր պատգամավոր դառնալու հայտ են ներկայացրել չորս թեկնածուներ՝ ԲՀԿ-ական Վահան Կարապետյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական Ռուբեն Հովսեփյանը, ժառանգական Արմեն Մարտիրոսյանը և ՀԱԿ ներկայացուցիչ Ավետ Պողոսյանը, օր օրի նախընտրական իրավիճակն էլ ավելի է թեժանում:
«ՉԻ» տեղեկություններով, երեկ Աջափնյակում, «ձայներ փախցնելու» գործընթացի ժամանակ իրար են «բախվել» ՀՀԿ-ական ու ԲՀԿ-ական ակտիվիստները, որոնց հիմնական կռվախնձորը Հալաբյան թաղամասում մարդկանց ցուցակագրելու, այսինքն՝ «ձայն հավաքելու» խնդիրն է եղել: Կռվի «տոն տվողը» ՀՀԿ-ական ակտիվիստ Կարենն է եղել, որը շրջանառվող լուրերի համաձայն, սկանդալ է սարքել ԲՀԿ-ական այն երիտասարդների հետ, որոնք փորձել են այդ տարածքում քարոզչական աշխատանքներ իրականացնել: Օրվա երկրորդ կեսին՝ երկու կողմից էլ բարձրաստիճան դեմքերի միջամտության արդյունքում՝ ՀՀԿ-ԲՀԿ երիտասարդների միջև ծագած կոնֆլիկտը հարթվել է: Եվ չնայած սրան՝ այստեղ ևս ընտրական լարված մթնոլորտը ամեն պահի կարող է «պայթել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ