«Ժողովուրդ». Ինչո՞ւ ՀԱԿ-ը թեկնածու չի առաջադրել Գագիկ Ծառուկյանի առաջադրված ընտրատարածքում
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսը թեկնածու չի առաջադրել այն ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվ ընդհանրապես, վերջերս բավական ջերմացել են ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հարաբերությունները: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այդ ընտրատարածքում ՀԱԿ-ի կողմից թեկնածու չառաջադրելու հանգամանքին, ասել է.
«Պարզապես հարմար թեկնածու չենք ունեցել: Եվ հետո, ինչո՞ւ միայն այդ ընտրատարածքում, ևս 3 ընտրատարածքում էլ չունենք թեկնածու, միայն դա չէ: Փոխարենը մյուս ընտրատարածքներում ունենք առաջադրված թեկնածուներ: Եվ, բացի այդ, մեզ համար կա 1 ընտրատարածք' դա Հայաստանի Հանրապետությունն է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ