«Հրապարակ». Մասիսում «գործադուլ» էր հայտարարվել
Հայկական Մամուլ
Մասիսի դպրոցներում, պետական այլ հաստատություններում երեկ առավոտյան ժամը 10-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական այցի առիթով «գործադուլ» էր հայտարարվել: Ուսուցիչները, աշակերտները առավոտ կանուխ դրոշակներով և ՀՀԿ պաստառներով կազմ-պատրաստ' կանգնած էին փողոցներում: Ու թեև այցը նախատեսված էր ժամը 12-ին, սակայն մոտ 2 ժամ առաջ հարակից գյուղերից ավտոբուսներով մարդկանց հասցրել էին Մասիս, ինչը շատերի դժգոհությունն էր առաջացրել: Գյուղացիները դժգոհում էին, թե «էս հողի սեզոնին բերել ժամերով կանգնացրել են ստեղ, վաղը կարոդ ա՞ իրանք են մեզ փող տալու»: Նորաբաց գյուղից Համբարձում անունով մի մարդ, ով ամենաթունդ դժգոհողներից է եղել, թերթի թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եք եկել, պատասխանել է, թե համայնքապետը հորդորել է մեկ ժամով ներկա գտնվել նախագահի այցին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ