«Հայկական ժամանակ». Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը` Արմեն Սարգսյանը
Հայկական Մամուլ
Երեկ Արարատի մարզ այցելած Սերժ Սարգսյանին դիմավորել է Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրը' Արմեն Սարգսյանը, որն անազատության էր դատապարտվել լրագրող Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով:
Երբ զարմացած լրագրողները Սարգսյանին հարցրել են' Սերժ Սարգսյանի՞ն է պաշտպանելու ընտրությունների ժամանակ, նա հայտարարել է' ոչ Սերժին, ոչ Լևոնին, իր ավագ եղբոր ընկերներին է պաշտպանելու: Բայց սա միակ ուշագրավ բանը չի եղել Արարատի մարզում, այստեղ Սերժ Սարգսյանն ընտրողներին կոչ է արել քվեարկել մեծամասնականով թիվ 18-ում առաջադրված ՀՅԴ թեկնածու Արայիկ Գրիգորյանի օգտին: Ի դեպ, Արարատի մարզում Սերժ Սարգսյանին ուղեկցողների մեջ ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը չի եղել: Վերջինս իր թոռների հետ կանգնած է եղել հրապարակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ