Այսօր Համո Սահյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Այսօր բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է: Համո Սահյանը(Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914-ի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի Լոր գյուղում: 1935-ին ընդունվել և 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում:1965 – 1967 թթ.եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:
Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ:
Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է1946-ին, 1947-ին «Առագաստ», «Սլացքի մեջ»՝1950-ին, «Ծիածանը տափաստանում» 1953-ին, «Բարձունքի վրա» 1955-ին, «Նաիրյան դալար բարդի» 1958-ին:
1972-ին լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975-ին նա արժանանում է պետական մրցանակի:
Համո Սահյանը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:
Համո Սահյանը մահացել է 1993-ի հուլիսի 17-ին Երևանում: 1998-ին հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» բանաստեղծությունների ժողովածուն:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը