ԱՄՆ գաղտնի ծառայությունները դուրս են հանել իրենց գործակալներին Կոլումբիայից
ԱՄՆ
ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալները, որոնք նախատեսված առաջիկա այցի ժամանակ ուղարկվել էին նախագահ Բարաք Օբամայի անվտանգությունը ապահովելու նպատակով, հետ են ուղարկվել նրանց «անպատշաճ վարք դրսևորելու» պատճառով, հաղորդում է BBC–ն։
Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել նրանց հետկանչի պատճառները, սակայն ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ պատճառը եղել է մարմնավաճառների ծառայություններից գործակալների օգտվելու փաստը։
Հետ կանչված գործակալների ստույգ թիվը հայտնի չէ, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, խոսքը գնում է ավելի քան մեկ տասնյակ անվտանգության աշխատակիցների մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)