Բրեդ Պիտը և Անջելինա Ջոլին հայտարարել են իրենց ամուսնության մասին
ԱՄՆ
Հոլիվուդյան կինոաստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Պիտը հայտարարել են իրենց ամուսնության մասին։ Այնուամենայնիվ, Բրեդ Պիտի ներկայայցուցիչ Սինդի Պետ–Դանթեն հայտել է, որ հարսանեկան արարողության ամսաթիվը դեռ չի որոշվել; Նա ասել է, որ հարսանեկան արարողությունը կոչվելու է «Ապագայի խոստում», հաղորդում է BBC–ն։
Ջոլին և Պիտը միասին ապրում են 2005–ից, սակայն օրինական ամուսնությունը չեն գրանցել։ Նրանք ժամանակին հայտարարել էին, որ օրինական կգրանցեն իրենց ամուսնությունն այն ժամանակ, երբ ԱՄՆ–ում նույնասեռականությունն օրինականացվի։
Ամուսնական զույգը համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երեք կենսաբանական երեխա և որդեգրել են ևս երեքին։ Ինչպես հայտնել է Պիտի ներակայացուցիչը, երեխաները ուրախացել են, երբ լսել են իրենց ծնողների ամուսնության մասին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)