Անանուխի համով ծխախոտները վտանգավոր են
Այլ
Տորոնտոյի բուժհաստատություններից մեկի բժիշկ Նիկոլաս Վոզորիսը հայտարարել է, որ անանուխի համով ծխախոտներն ավելի վտանգավոր են։ Բժիշկը նաև ասել է, որ իրեն դեռևս հայտնի չեն պատճառները, հաղորդում է Reuters-ը։
Վոզորիսն իր գործընկերների հետ հետազոտել է թվով 5028 ծխողների և պարզել, որ նրանցից մոտ 26%-ը օգտագործել է անանուխի համով ծխախոտ։ Ծխողների այս խմբի 3,4%-ը ուղեղի կաթված են ստացել՝ պայմանավորված թրոմբի առաջացմամբ։ Առանց մենթոլի համի ծխախոտ օգտագործող ծպշխողների խմբի միայն 2,7%-ն է ուղեղի կաթված ստացել։
Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ մասնագետները եկել են այն եզրահանգման, որ անանուխի համով ծխախոտները ավելի քան 2 անգամ մեծացրել են կաթվածի առաջացման հավանականությունը։
Բժիշկները ենթադրում են, որ անանուխի համով ծխախոտների օգտագործումը կաթվածի հավանականությունը մեծացնում է այն բանի պատճառով, որ անանուխն անմիջականորեն ազդում է ուղեղը սնող արյունատար անոթների վրա։ Չի բացառվում, սակայն, որ պատճառը կարող է լինել այն, որ անանուխի համով ծխախոտ օգտագործողները համեմատաբար ավելի շատ ծխախոտի գլանակներ են օգտագործում օրվա ընթացքում՝ կապված անանուխի հաճելի համի հետ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ