SMS հաղորդագրությունները երջանկացնում են մարդկաց
Այլ
Ընկերներից ու բարեկամներից sms հաղորդագրություններ ստացող մարդկանց մոտ ամեն անգամ երջանկության և ուրախության զգացողություն է առաջանում։ Դրա մասին է վկայում գիտնականների անցկացրած հետազոտությունը, գրում է The Telegraph-ը։
ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբանները եկել են այն եզրահանգման, որ sms հաղորդագրությունները դրական ազդեցություն են ունենում մարդու հոգեվիճակի վրա։ Այսպես, ընկճախտով տառապող մարդկանց մոտ sms հաղորդագրություն ստանալու պահին զգացողություն է առաջացել, որ իրենց մասին հոգ են տանում։
Հետազոտության արդյունքում մասնագետները փաստել են, որ մարդիկ շփման և հաղորդակցվելու կարիք ունեն, և sms հաղորդագրությունները լրացնում են միջանձնային հաղորդակցության բացը։ Գիտնականները մարդկանց առաջարկում են չզլանալ և պարբերաբար sms հաղորդագրություններ ուղարկել մտերիմներին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ