Գարունը Մաշտոցի պուրակում. քաղաքացիական պայքարը շարունակվում է
Հասարակություն
Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման համար պայքարող ակտիվիստները հայտնում են, որ քաղաքացիական պայքարը շարունակվում է:
«12:00 - 16:00 Ֆինլանդացի արվեստագետ Աննա-Լեա Կոպպերին անվճար տրամադրում է հացենու տնկիներ (ծառի լատիներեն անվանումն է' fraxinus)։ Սիրով հրավիրում ենք ձեզ, ձեր ընկերներին, ազգականներին այցելել (բահերով) Երեւան քաղաքի Գլխավոր պողոտային հարող «Մաշտոցի» պուրակ՝ տնկիներ վերցնելու համար։ Վերը նշված վայրում ձեւավորվելու է «գրասենյակ»՝ բաղկացած սեղանից եւ աթոռներից, որին մոտենալով դուք կարող եք ձեռք բերել հացենու տնկի: Արվեստագետի օգնականը կարձանագրի ձեր ծառին տրված անունը, այդ անունը կգրվի հատուկ ցուցանակի վրա, որը կկապվի տնկիին։ Բոլոր մասնակիցները կստանան նաեւ ուղեցույց' տնկիները բարենպաստ տեղերում տնկելու եւ դրանց խնամքի վերաբերյալ։ Տնկողները պետք է պատասխանատվությամբ մոտենան ծառերի աճեցման ընթացքին։
18:18 «Քաղաքացիական ամբիոն» Նինա Ստեփանյան, բուսաբան, կենսաբանական գիտ. թեկնածու
Թեմա՝ 1. «Կանաչապատո՞ւմ, թե՞ «կանաչահատում» և ծառերի խորը էտում (արդյո՞ք դա ճիշտ է)» 2. «Հերթական կանաչ տարածքների զավթում (ընդհանուր օրինաչափություններ)»։
20:00 - 21:00 Մաշտոցի պուրակում ԱՅՐՈՒՁԻ հեծյալ ակումբը կներկայացնի ավանդական ստվերների թատրոն: Կցուցադրվի նաև «Այրուձի» ֆիլմը»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը