Քեսաբի մերձակայքում հրթիռներ են ընկել
Մերձավոր Արևելք
Քեսաբի մերձակայքում հունիսի 30-ին հրթիռներ են ընկել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Սիրիահայության շտապօգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ և Քեսաբի հայ համայնքի մամուլի խոսնակ Կարո Մանճիկյանը` ավելացնելով, որ յոթ հրթիռներն ընկել են Քեսաբ ավանի և Ջախալջըխ գյուղի միջև՝ անտառային շրջանում: Վնասներ, բարեբախտաբար, չեն գրանցվել: Նշված շրջանում բնակելի տներ չկան:
Մինչ այդ իրավիճակը Քեսաբում հանդարտ է եղել, միջադեպեր չեն գրանցվել: «Քեսաբում տեղի է ունեցել հայկական վարժարանների դպրոցական տարեվերջյան միջոցառում, բաշխվել են վկայականներ»,- տեղեկացրեց Մանճիկյանը:
Քեսաբի շրջանի վրա «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները'Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ հարձակվել էին 2014թ. մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի մի քանի կետերից: Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է 2014թ. հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան