Կիմ Չեն Իրը հետմահու ընտրվել է Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության հավերժ Գլխավոր քարտուղար
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը, որը մահացել է նախորդ տարի, հետմահու ընտրվել է Կորեայի Աշխատավորական կուսակցության հավերժ Գլխավոր քարտուղար, ինչպես նաև երկրի կառավարության՝ Պաշտպանության կոմիտեի հավերժ նախագահող։ Նրա որդին՝ Կիմ Չեն Ինը, որը ղեկավարում է երկիրը հոր մահից հետո, ընտրվել է կուսակցության առաջին տեղակալի, ինչպես նաև կառավարության նախագահողի առաջին տեղակալի պաշտոններում, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Այդ որոշումների մասին այսօր հայտարարել է երկրի Գերագույն Ազգային ժողովի նախագահ, Աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամ Կիմ Են Նամը՝ Փհենյանի կենտրոնում գտնվող Կիմ Իր Սենի անվան հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ