Թիվ 10 ընտրատարածքում առաջատարն է Սարիբեկ Սուքիասյանը. հարցում
Հասարակություն
Լուրեր.com-ն իր ընթերցողների շրջանակում անցկացրել էր հարցում՝ «Երևանի թիվ 10 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից որի՞ն եք պատրաստվում տալ Ձեր ձայնը» հարցադրմամբ:
Հարցման արդյունքում առաջատար է դարձել Խաչատուր Սուքիասյանի եղբայր, ինքնառաջադրված, անկուսակցական Սարիբեկ Սուքիասյանը՝ ստանալով 1960 ձայն (54%): Սուքիասյանին սատարում է Հայ ազգային կոնգրեսը։ Երկրորդ տեղում է Նուշիկյան ասոցացիայի նախագահ, Հանրապետական կուսկացության կողմից առաջադրված Գարեգին Նուշիկյանը՝ 1430 ձայն (39%) և վերջին տեղում է ինքնառաջադրված, ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, անկուսակցական Գագիկ Շահնազարյանը: Վերջինս հավաքել է 270 ձայն (7%): Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 3660 մարդ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը