Թուրքիան զորք և ռազմական տեխնիկա է կուտակում Սիրիայի հետ սահմանին
Թուրքիա
Արդեն երկու օր է, ինչ Թուրքիայի զինված ուժերը ցամաքային զորքեր, զինտեխնիկա եւ սպառազինություն է սկսել կուտակել Սիրիայի հետ սահմանին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Ռադիկալ» թերթը, երկօրյա կուտակումներից հետո Թուրքիայի երկրորդ բանակի հրամանատար Ադեմ Հուդութին զինվորականների մեծ պատվիրակության ուղեկցությամբ հուլիսի 2-ին ժամանել է Սիրիայաի հետ սահմանակից Քիլիս: Այդտեղ նա հանդիպել է Քիլիսի նահանգապետ Սուլեյման Թափսըզի հետ եւ գնահատել Սիրիայի հետ սահմանում տեղի ունեցող զարգացումները: Բանակի գեներալը բարձրաստիճան զինվորականների հետ շրջել եւ ստուգումներ է անցկացրել սահմանագծի երկայքնով տեղակայված պահակակետերում:
Քիլիս փոխադրված զինտեխնիկայի մեջ նկատելի մեծ թիվ է կազմում զրահապատ տեխնիկան: Նման զինատեսակներ եւ զորք է փոխադրվել նաեւ Սիրիայի հետ սահմանին մոտ գտնվող Մարաշի շրջան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)