Մեր կարևորագույն առավելությունն այն է, որ մենք մեր նպատակից չենք շեղվում. Նիկոլ Փաշինյան
Հասարակություն
«Ես կարծում եմ, որ գուցե իսկապես «Ժառանգության» պահվածքի, գործունեության հետ անհասկանալի պահեր կան, բայց կարծում եմ, որ «Ժառանգության» գործերը «Ժառանգությունը» պետք է մեկնաբանի, և այդ մեկնաբանությունները պետք է լսի հանրությունը և պետք է որոշի, թե ինչքանով են այդ դիքորոշումները հիմնավորված», - երեկ ասաց Հայկական երկրորդ հեռուստաալիքով հեռարձակվող «Խոսքի իրավունք» հաղորդման հյուր, թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբի ձևավորման մասին «Ժառանգություն» կուսկացության հայտարարություններին:
«Ես կարող եմ մեկնաբանել Հայ ազգային կոնգրեսի գործունեությունը: Հայ ազգային կոնգրեսը խնդիր է դրել մասնակցել խորհրդարնական ընտրություններին և ընտրություններում ստանալ մեծամասնություն: Եվ ես կարծում եմ, որ մեր մարզային հանդիպումները, մեր շփումները մարդկանց հետ ցույց են տալիս, որ այդ խնդիրը և այդ խնդրի լուծումը ռեալ է, ընդ որում՝ մենք ամենաշատ թվով մեծամասնական թեկնածուներն ենք առաջադրել Հանրապետության ողջ տարածքում, նաև Հանարապետական կուսկացությունից ավելի շատ թեկնածուներ, և ՀԱԿ-ը պետք է չշեղվի և կենտրոնանա ապագա խորհրդարանում մեծամասնություն ունենալու խնդրի վրա», - նշեց Փաշինյանը:
Վերջինիս խոսքերով, ողջ քաղաքական գործընթացի մեջ Հայ ազգային կոնգրեսը որևէ մեկին սպասել չի պատրաստվում:
«ՀԱԿ-ը խնդիր ունի ՀՀ քաղաքացիներին ներկայացնել սեփական ծրագրերը, ներկայացնել ապագա Հայաստանը, ազատ և երջանիկ Հայաստանի մոդելը, մենք առաջիկա ժամանակը օգտագործելու ենք հենց դրա վրա: Այսօր ամենակարևոր խնդիրը, որ ունենք՝ խոսել քաղաքացիների հետ, խոսել մարդկանց հետ՝ ուղիղ նայելով իրենց աչքերի մեջ և այս անկեղծության մթնոլորտում կարողանալ համոզիչ կերպով ՀՀ քաղաքացիներին ցույց տալ, որ իրենք պետք է գնան ընտրությունների և մեծամասնական և համամասնական ընտրակարգով ընտրեն ապագան, ընտրեն ազատ և երջանիկ Հայաստանը, ընտրեն Սահմանադրությունը, ընտրեն օրինականությունը», - նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ես կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի ձևավորման պահից Հայաստանի իշխանությունները, մի շարք արտաքին ուժերի աջակցությունը ստանալով, խնդիր են դրել և անընդհատ փորձել են կազմալուծել Հայ ազգային կոնգրեսը: Չորս տարի ՀԱԿ-ի դեմ կատարվել են ամենաաննախադեպ հետապնդումները, ՀԱԿ-ի հարյուրավոր հետո տասնյակ համախոհներ եղել են բանտում և ազատության մեջ են հայտնվել վերջերս: Այսօր էլ ՀԱԿ-ի ներկայացուցիչներից մեկը գտնվում է բանտում: Այս ամեն ինչը արվում է ՀԱԿ-ին բուն նպատակից՝ Հայաստանում օրինական իշխանություն հաստատելու նպատակից շեղելու համար: Բայց մեր կարևորագույն առավելությունն այն է, որ մենք մեր նպատակից չենք շեղվում, մենք խոսում ենք մարդկանց հետ, փորձում ենք ցույց տալ Հայաստանի այնպիսի մոդել, որը նրանց կոգեշնչի, կոգևորի ապրել Հայաստանում, չհեռանալ Հայաստանից, մնալ այստեղ և տեր կանգնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված բարձրագույն իշխանության իրավունքին, և այսօրվա մեր խնդիրը, անկախ բոլոր գործընթացներից, դա է: Մենք որպես գործընկեր դիտում ենք քաղաքացուն, որպես նպատակ դիտում ենք քաղաքացուն և մենք որպես քաղաքական ուժ ունենք միայն մի խնդիր՝ սպասարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերը, Սահմանադրության շահերը, օրինականության շահերը», - ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը