Արտգործնախարարները քննարկել են ԼՂՀ հարցը
Աշխարհ
«Այսօր տեղի է ունեցել Վրաստանի ու Հայաստանի արտաքին գործերի նախարարների՝ Գրիգոլ Վաշաձեի ու Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը։ Հանդիպման շրջանակներում արտաքին գործոց նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը։
Խոսքը հիմնականում վերաբերել է նոյեմբերի 18-19–ին կայանալիք երկկողմանի նիստին»,– գրում է Գրուզիա Օնլայնը։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱԳ նախարարները քննարկել են մերձավոր Արևելքի իրադարձությունները, ապա համաձայնել են, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով և միջազգային իրավական հողի վրա։
Կայքում գրված է, որ հայ–ադրբեջանական հարցը սկսվել է 1988 թվականին հայկական կողմի հողային անհամաձայնության հիման վրա։ Այժմ յոթ շրջաններ, որոնք Ադրբեջանի 20%–ն են կազմում, հայկական զորքերի հսկողության տակ են։ 1994 թվականից զինադադար է հայտարարվել, բայց մինչ օրս Մինսկի խմբի ու ԱՄՆ–ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջամտությամբ անգամ, անհնար է հասնել կատարյալ զինադադարի։ Լրատվամիջոցը նաև գրում է, որ մինչև օրս ՄԱԿ–ի՝ այդ շրջանների ազատագրման բանաձևերը չի իրականացնում հայկական կողմը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի