Քչերին է հետաքրքրում կուսակցությունների նախընտրական ծրագիրը. սոցհարցում
Հասարակություն
«Հասարակական քաղաքական հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցումների համաձայն՝ առաջատարը Հանրապետական կուսակցությունն է (24%), երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան»-ն է (22%): Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց կենտրոնի համակարգող Կարեն Վարդանյանը:
Հարցմանը մասնակցել է 1320 մարդ՝ մարտի 20-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Հարցվողներից 1000-ը մարզերի բնակիչներ են: Կարեն Բարդանյանը հայտնեց, որ քչերին է հետաքրքրում կուսակցությունների նախընտրական ծրագիրը:
«Մարդիկ հույսերը կապում են կոնկրետ անձերի հետ: Խոստումները շատ են, կարևորում են կատարված աշխատանքները»,- նշեց նա:
Լուրեր.com-ի հարցին, թե արդյոք մայրաքաղաքում ու մարզերում հարցվածների ցուցանիշները տարբեր են, կենտրոնի ղեկավար Զորիկ Մարտիկյանը պատասխանեց, որ մարզերում ՕԵԿ-ը բարձր վարկանիշ ունի, ինչը պայմանավորված է ՕԵԿ-ական երկու՝ Արտակարգ իրավիճակների ու Գյուղատնտեսության նախարարների կատարած աշխատանքով:
«Բացի այդ, Սյունիքի մարզում ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն, ցածր վարկանիշ ունի ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: Ենթադրվում էր, որ Սյունիքի մարզպետի պահվածքի հետ կնվազի ՀՀԿ-ի վարկանիշը»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը