Աքլորն ընկնում է հավի հետևից, մտածում է՝ չհասնեմ, գոնե կտաքանամ. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Երևանում մեծամասնական ընտրակարգով առաջադրված 50 թեկնածուներից 17-ին մարդիկ լավ գիտեն, 8-ի մասին լսել են: Սրանք սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի «Սոցիոմետր» կենտրոնի անցկացրած հարցման տվյալներն են: Հարցին, թե ինչո՞ւ են մարդիկ առաջադրում իրենց թեկնածությունն այն դեպքում, երբ իրենց չեն ճանաչում, Ադիբեկյանը պատասխանեց. «Աքլորն ընկնում է հավի հետևից, մտածում է՝ չհասնեմ, գոնե կտաքանամ»:
Սոցիոլոգի համոզմամբ՝ մեծամասնական ընտրակարգն անհրաժեշտ է, քանի որ դրա միջոցով քաղաքացիական հասարակությունը կարողանում է վերահսկել իշխանությունների աշխատանքը:
«Ընտրատարածքի ընտրողները կարող են ընտրել «x» անհատին, որը անկուսակցական է, իսկ մեծամասնականով ձայնը տան հակառակ կուսակցությանը: Այդ պատճառով շատերը երկմտում են՝ ընդգծե՞լ կուսակցական պատկանելությունը, թե ոչ»,- ասաց սոցիոլոգը:
Նա նաև նշեց, որ մարդիկ հստակորեն տարբերակում են մեծամասնական ու համամասնական ընտրակարգերը:
«Մեծամասնականով ընտրվածը պետք է զբաղվի համայնքի հարցերով, իսկ համամասնականով ընտրվածները մանր-մունր հարցերով չեն զբաղվում, բայց դրանք կենսական նշանակություն ունեն»,- ընդգծեց Ադիբեկյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը