«Թուրքական հոսքին» միջազգային արբիտրաժ է սպառնում
Թուրքիա
«Թուրքական հոսք» գազամուղի նախագիծը կարող է անորոշ ժամկետով սառեցվել այն պատճառով, որ Թուրքիան ցանկանում է «Գազպրոմի» դեմ դատական հայց ներկայացնել միջազգային արբիտրաժ՝ գազի հարցով համաձայնության բացակայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Botas թուրքական պետական էներգետիկ ընկերությանը:
Ռուսաստանն ու Թուրքիան ավելի քան կես տարի է՝ չեն կարողանում համաձայնության գալ գազի զեղչի հարցում: Այս շաբաթ ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը լրանում է, սակայն կողմերն այդպես էլ չեն պայմանավորվել:
Գործակալությունը նշում է, որ եթե մինչև շաբաթվա վերջ կողմերը համաձայնության չգան գազի զեղչի հարցում, թուրքական կողմը կդիմի միջազգային արբիտրաժ, ինչը փաստացի կսառեցնի «Թուրքական հոսք» նախագծի երկկողմ բանակցությունները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)