Հայաստանը կհյուրընկալի բրենդինգի աշխարհահռչակ մասնագետների
Հասարակություն
Ապրիլի 21-ին՝ ժամը 10։00-ից սկսած, Երևանում՝ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա «Բրենդեր և բիզնես» միջազգային կոնֆերանսը: «Բրենդեր և բիզնես» նախագծի կազմակերպիչ Maeutica (նախկինում՝ SP Marketing Solutions) բրենդինգային գործակալության հրավերով կոնֆերանսին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն բրենդինգի աշխարհահռչակ մի շարք մասնագետներ:
Միջոցառման հատուկ հյուրերն են լինելու Mindscapes-ի հիմնադիր, թրեյներ Յոնաթան Դոմինիցը, INSTID London գործակալության ղեկավար, բրենդինգային ռազմավարության տնօրեն Ալեքսանդր Գրանդը, INSTID London գործակալության տարածքային բրենդավորման տնօրեն Ջերեմի Հիլդրեթը, Maeutica Moscow Brand Consultancy գործադիր տնօրեն, գործընկեր Գրիգոր Բադալյանը։
Կոնֆերնասի հյուրերը միջոցառման մասնակիցներին կներկայացնեն բրենդինգի՝ որպես ժամանակակից գիտական դիսցիպլինի նորագույն միտումները, տեխնոլոգիաները, գործիքները և զարգացման հեռանկարները՝ հիմնված մասնագետների անձնական հարուստ փորձի օրինակների վրա:
Ելնելով կոնֆերանսի ձևաչափից՝ մասնակիցներին աննախադեպ հնարավորություն կտրվի շփվել բրենդինգի ոլորտի դեմքերի հետ, նրանց հարցեր ուղղել, ինչպես նաև մասնակցել կոնֆերանսին զուգահեռ ընթացող workshop-երին:
Կոնֆերանսին կմասնակցեն ինչպես բրենդինգի, մարքեթինգի, PR-ի, գովազդի ոլորտի մասնագետներ, այնպես էլ խոշոր և միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական և միջազգային ընկերությունների աշխատակիցներ և ուսանողներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը