ԼՂՀ վարչապետը լուրջ չի վերաբերվում Ադրբեջանի սպառնալիքներին
Արցախ
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը ճանաչողական այցով Արցախ ժամանած ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Պաշտպանության բանակի շնորհիվ ապահովվող խաղաղությունը հնարավորություն է տալիս դիվանագետներին շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, իսկ Արցախի իշխանություններին՝ զարգացնել տնտեսությունը։
Հանդիպման ժամանակ վարչապետը նշեց նաև, որ չի հավատում հակամարտության շուտափույթ կարգավորման հնարավորությանը, և իբրև պատերազմական գործողությունների մասնակից՝ լուրջ չի վերաբերվում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի սպառնալիքներին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան