Պաշտպանի աշխատակազմը՝ միջազգային դասընթացին
Հասարակություն
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանը 2012 թվականի մարտի 25-ից ապրիլի 6-ը մասնակցել է Ուկրաինայի Չերնիգով քաղաքում տեղի ունեցող Մարդու իրավունքների կրթության 2-րդ միջազգային դասընթացին, որն իրականացնում էր Equitas կանադական կազմակերպությունը:
Դասընթացի նպատակն էր բարձրացնել տարածաշրջանում (Հարավային Կովկաս և Ուկրաինա) մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներուժը մարդու իրավունքների կրթության իրականացման գործընթացում:
Դասընթացի ժամանակ ձեռք բերված հմտություններն ու ունակությունները Աիդա Մուրադյանը կկիրառի Մարդու իրավունքների պաշտպանության, մարդու իրավունքների կրթության ոլորտում և խոցելի խմբերի հետ տարվող աշխատանքների ընթացքում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը