Ֆիլիպիններում 2 մարդ է զոհվել «աքլորակռվի» ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով
Աշխարհ
Առնվազն 2 մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ՝ վիրավորվել այսօր Ֆիլիպիններում անցկացվող «աքլորակռվի» ժամանակ ձեռքի նռնակի պայթյունի հետևանքով, հաղորդում է «Associated Press» գործակալությունը։
Պայթյունը տեղի է ունեցել Հյուսիսային Կոտաբատո նահանգում, այն բանից հետո, երբ ինքնությունը չպարզված մի անձ նռնակ է նետել աքաղաղների կռվին հետևող մարդկանց խմբի մեջ։
Տեղի ոստիկանության փոխանցմամբ՝ նռնակի պայթյունն ահաբեկչություն չէ, այլ՝ անձնական թշնամանքի դրսևորում։
Հիշեցնենք, որ Ֆիլիպինների հարավում արդեն 40 տարի է շարունակվում է կառավարական զորքերի և մուսուլման ապստամբների զինված հակամարտությունը, որի հետևանքով շուրջ 150 հազար մարդ է զոհվել, իսկ շուրջ 2 միլիոնը՝ մնացել անօթևան։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ