ՀԴԿ-ն կարեւորել է ստվերի, մենաշնորհի եւ օլիգարխիայի դեմ պայքարը
Հասարակություն
Այսօր Հայաստանի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները նախընտրական հանդիպում են անցկացրել Մասիս քաղաքում:
ՀԴԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ համամասնական ցուցակի թեկնածուների հետ հանդիպել են տեղի բնակիչները, նաև ասորական համայնքի ներկայացուցիչներ: ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձել է կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներին, տեղի է ունեցել քննարկում բնակչությանը հուզող կենսական հարցերի շուրջ: Մասնակիցները համակարծիք են եղել, որ երկրի հետագա զարգացման համար անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ:
Կարեւորելով ստվերի, մենաշնորհի եւ օլիգարխիայի դեմ պայքարը, Արամ Սարգսյանը վստահեցրել է, որ անհնար է Հայաստանում իրականացվող որեւէ բարեփոխում՝ առանց վերոհիշյալ քաղցկեղանման երեւույթները արմատախիլ անելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը