ԿԺԴՀ իշխանությունները 70 բարձրաստիճան սպաների շնորհել են գեներալի կոչում
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտարարել են 70 բարձրաստիճան սպաների գեներալի կոչում շնորհելու մասին։ Այս մասին հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը։
Կոչումների շնորհման մասին հայտարարությունն արվել է ԿԺԴՀ Բարձրագույն ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ։ Նիստի ընթացքում ԿԺԴՀ Աշխատանքային կուսակցության Կենտրոնական ռազմական կոմիտեում, ԿԺԴՀ Պաշտպանության Կոմիտեում և Ազգային անվտանգության նախարարությունում նաև նոր աշխատակիցներ են նշանակվել։
Այս փոխատեղումները ռազմական կառույցներում շատերը կապում են հյուսիսկորեական բանակի ղեկավար կազմում ԿԺԴՀ նոր առաջնորդ Կիմ Չեն Ինի՝ փոփոխություններ կատարելու ցանկությամբ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան